Արքայազն Էնդրյուին մեղադրում են սեքսուակ բռնությունների մեջ

Համաշխարհային առաջատար լրատվամիջոցները շարունակում են տիրաժավորել երեսունհինգամյա ամերիկացի կնոջ հարցազրույցը, որտեղ նա մեղադրում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի կրտսեր որդուն՝ արքայազն Էնդրյուրին անչափահաս աղջկա այլասերման մեջ։ Աղջկան արքայազնի հետ ծանոթացրել է սկանդալային մեծահարուստ Ջեֆրի Էփշտեյնը։ Ըստ կնոջ՝ Վիրջինիա Ռոբերտսի հայտարարության, Էփշտեյնն ու նրա ընկերուհին՝ Գիսլեյն Մաքսվելը ստիպել են, որ տակավին անչափահաս, երեք անգամ սեքսուալ հարաբերություններ ունենա արքայազն Էնդրյուի հետ, ով տպավորվել է կնոջ մոտ որպես չափազանց քրտնող եւ բարեկիրթ մարդ։ Կինը հայտարարել է, որ ենթարկվել է սեքսուալ բռնության մի թագավորական ընտանիքի կողմից, ում բոլորը նայում են խորն ակնածանքով ու հիանում։ Կինը մանրամասնել է, որ իրեն Գիսլեյնն է նկատել «Մար ա Լագո» ակումբում՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, եւ հրավիրել աշխատանքի։ Նախ սեքսուալ հարաբերություն է ունեցել Էփշտեյնի հետ, ապա հատուկ նրան տեղափոխել են Լոնդոն ԱՄՆ-ից, որպեսզի արքայազնի հետ էլ սեքսուալ հարաբրություն ունենա 17 տարեկան հասակում։ BBC-ն այս մեղադրանքները հաստատող էլեկտրոնային նամակագրություն էլ է հրապարակել, որտեղ կրկին առկա է արքայազն Էնդրյուն։ Նշենք, որ արքայազնը այս սկանդալի ֆոնին հրաժարվել է իր ներկայացուցչական պարտականություններից, ինչի մասին հայտարարել էր օրեր առաջ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )