Արցախի վերականգնմանը պետք է հայկական

Արցախի վերականգնման համար անհրաժեշտ է իր «Մարշալի պլանը» Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Եվրոպայի տնտեսությունը եւ ենթակառուցվածքները վերականգնելու համար ստեղծվեց հայտնի «Մարշալի պլանը»։ Այն այդպես կոչվեց ԱՄՆ այն ժամանակվա Պետքարտուղար Ջորջ Մարշալի անունով, ով գաղափարի հեղինակն էր։ Գուցե հիմա դեռ չափազանց վաղ է ասել, սակայն կարծես թե Արցախում էլ խաղաղ կյանքի, տնտեսության եւ ենթակառուցվածքների վերականգնման համար անհրաժեշտ է նման՝ փոխաբերական առումով ասած՝ «Մարշալի պլանի» գործարկումը։ Թե ովքեր կմասնակցեն այդպիսի նախագծին դժվար է ասել։ Ամենայն հավանականությամբ էլի հույս է դրվելու համահայկական ռեսուրսի վրա, գուցե նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն էլ ուզենան մասնակցել, թեեւ ռեալ մասնակցության հայտ, ըստ փորձառության, երեւի թե միայն Ռուսաստանը ներկայացնի։ Սակայն պարզ է, որ անելիքները շատ են, իսկ Արցախը միայնակ, նույնիսկ՝ Հայաստանի օգնությամբ չի կարողանա բուժել իր վերքերը։ Այս առումով նաեւ համահայկական ինստիտուտների համաձայնեցված գործողություններն են կարեւոր։ Դիվանագիտությունը, քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը իրենց տեղում, սակայն ինչպես ասում են՝ «գետնի վրա» այս հարցն է հատկապես կարեւոր, քանի որ ի վերջո Արցախում /գոնե այդպիսի հույս կա/ ապրելու եւ արարելու են մեր հայրենակիցները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )