Արցախցիները հարգանքի տուրք են մատուցել Շիրակի պանթեոնում

Մեկ տարի առաջ այս օրը պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափվեց։ Վիրավոր, ուժասպառ Արցախին մենակ թողեցին…կռվեց, բայց չդիմացավ։

Մեկ տարի է Գյումրին շատ արցախցիներ համար ապաստան է դարձել, նրանցից շատերն հարմարվել են, շատերը պարզապես չեն հաշտվում ստեղծված իրավիճակին։

Գյումրիում ապրող արցախցիները Շառլ Ազնավուրի հրապարակից ավտոերթով շարժվել են Շիրակի պանթեոն, որտեղ ծաղիկներ են խոնարհել Արցախին կյանքը տված հայորդիների շիրիմներին։
Արցախցիներն AmbionNews-ի հետ զրույցում ասում են, որ մենք պարտք ունենք մեր նահատակ եղբայրների առջև` վերադառնալ Արցախ։
Հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին աղոթք է հնչել։

Share This