Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում. ահազանգ է ստացվել, որ 2-ամյա տղա է ընկել Մարմարիկ գետը

Այսօր՝ մայիսի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արդեն 1 ժամից ավելի է՝ Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գետի երկայնքով որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Այս պահին քրեական ոստիկանները պարզում են ահազանգողի և երեխայի ինքնությունը։
Մանրամասները՝ քիչ ուշ