«Արվեստի աշխարհի Ինդիանա Ջոնսը»-ը 50 տարի անց օգնում է լուծել Բրեյգելի կտավի անհետացման արյունոտ առեղծվածը
Նիդեռլանդների ոստիկանությունը հայտարարել է, որ բացահայտել է ավելի քան 50 տարի առաջ Լեհաստանի թանգարանից Պիտեր Բրեյգել Կրտսերի նկարի առեղծվածային անհետացման գործը: Իշխանությունները պնդում են, որ գործը բացահայտվել է արվեստի ամսագրի լրագրողների և հայտնի խուզարկուի օգնությամբ:
17 սմ բարձրությամբ «Ածուխ կրող կինը», որը նաև հայտնի է որպես «Խարույկ վառող կինը» կտավը, որը նիդերլանդացի (ֆլամանդացի) վարպետը նկարել է մոտ 1626 թվականին, անհետացել է Գդանսկի Ազգային թանգարանից կոմունիստների ժամանակաշրջանում՝ մոտավորապես 1974 թվականին։
Կտավի գտնվելու վայրը բազմաթիվ խոսակցությունների տեղիք է տվել, ներառյալ լեհական գաղտնի ծառայության ներգրավվածությունը՝ հիրավի լրտեսական վեպին արժանի պատմություն:
Սակայն Նիդեռլանդների ոստիկանության արվեստի հանցագործությունների բաժնի գործակալ Ռիչարդ Բրոնսվեյկն ասում է, որ գողացված կտավը ներկայում փակի տակ է Նիդեռլանդների Լիմբուրգ նահանգի թանգարանում:
Արվեստի ոլորտում հայտնի հոլանդացի խուզարկու Արթուր Բրանդն ասում է, որ կասկածները ծագել են, երբ հոլանդական առաջատար «Wind» արվեստի ամսագրի լրագրողները կտավը անցյալ տարի նկատել են հոլանդական ցուցահանդեսում:
Կտավը փոխանցվել է Գաուդայի թանգարանին մասնավոր հավաքածուից և կոչվել է որպես «վերջին 40 տարում չտեսնված»:
Հայտնաբերվել է մի հոդված, որում հեղինակը պատմում է 1974 թվականին Գդանսկում տեղի ունեցած գողության մասին, որի ընթացքում գողացել էին արվեստի երկու գործ՝ «Խաչելությունը», Էնթոնի վան Դեյքի էսքիզը և Բրեյգել Կրտսերի նկարը։
Նկարում պատկերված է մի գեղջկուհի՝ մի ձեռքում բռնած վառվող ածուխներով աքցանը, մյուսում՝ ջրով կաթսա։ Սա հղում է հին հոլանդական ասացվածքին. «Երբեք մի վստահիր մարդուն, որը մի ձեռքով ջուր է կրում, մյուսում՝ կրակ»:
Christie’s աճուրդի տան տվյալներով՝ նկարի արժեքը անհայտ է, սակայն Բրեյգել Կրտսերի աշխատանքները սովորաբար վաճառվում են միլիոնավոր դոլարներով:
Օգնության հասած Բրենդը, որին անվանել են «Արվեստի աշխարհի Ինդիանա Ջոնս»՝ գողացված աշխատանքները վերադարձնելու աղմկահարույց գործերի համար:
Նիդեռլանդների ոստիկանության հետ միասին Բրենդը հայտնաբերել է նկարի նույնականությունը, որը այդ ընթացքում տեղափոխվել էր Նիդեռլանդների հարավի Վենլո քաղաքի թանգարան։
Բրենդը միաժամանակ ստուգել է Բրեյգելի նկարի համար հետախուզում հայտարարած Ինտերպոլի տվյալների բազան:
«Ես հանգել եմ այն եզրակացությանը, որ Ինտերպոլի նույնականացրած կտավն ու հանրային ցուցադրության դրված կտավը նույնն են», -պատմել է նա Ֆրանսպրես գործակալությանը:
Մաքսատան ծառայողի մահվան և կտավի անհետացման հետաքննությունը կարճ ժամանակ անց կասեցվել է, հաղորդում են լեհական լրատվամիջոցները։
Բրենդը հույս է հայտնել, որ Բրեյգելի կտավը շուտով կվերադարձվի Գդանսկ՝ «ցուցադրվելու թանգարանում, որին այն պատկանում է»։
Բրենդի ձեռքբերումներից է Վինսենթ վան Գոգի, Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի վերադարձված կտավները։