Արմեն Սարգսյանը շարունակում է ակտիվորեն ընդունել հակառուսական գործիչներին

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին: Արման Բաբաջանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումներն ու տեսակետները:

Հիշեցնենք, որ երեկ էլ նախագահը հանդիպել էր Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Ի դեպ, այս երկու գործիչները աչքի են ընկնում իրենց հակառուսական հայացքներով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )