Արմեն Չարչյանն ազատ արձակվեց
Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը որոշեց փոխել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցը։ Նա այլեւս կլինի ազատության մեջ։
Խափանման միջոցի փոփոխման համար հիմք հանդիսացավ ՍԴ երեկվա որոշումը։ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ և չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Արմեն Չարչյանը ձերբակալվեց։ Իսկ հունիսի 21-ին ԿԸՀ-ն թույլ էր տվել քրեական հետապնդում սկսել պրոֆեսորի նկատմամբ։ Նա կալանավորվեց, ապա ազատ արձակվեց 15 մլն գրավի դիմաց։ Իսկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը նրան կրկին կալանավորեց