Արմավիրի Քաղաքային մարզադաշտը վերաբացվել է

Երկարամյա դադարից հետո Արմավիրում կրկին կանցկացվեն ֆուտբոլային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ընդ որում՝ ինչպես տեղական նշանակության, այնպես էլ միջազգային: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ վերաբացվեց Արմավիրի Քաղաքային մարզադաշտը:

Արմավիրի մարզադաշտը հիմնադրվել է դեռևս 1980 թվականին: Սկզբում կրել է Հոբելյանական անվանումը և համարվել է Հայաստանի խոշոր մարզադաշտերից մեկը:1985 թվականին, երբ ԽՍՀՄ-ը իրավունք է ստացել հյուրընկալելու Աշխարհի երիտասարդական առաջնությունը, այստեղ անցկացվել է խմբային փուլի Կոլումբիա-Թունիս հանդիպումը:

Մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2018 թվականին և տեխնիկական պառճառներով ընդհատվել 2019-ին: 2021 թվականին ՀՖՖ-ն կրկին վերսկսել է մարզադաշտի շինարարությունը, և ընդամենը 7 ամիս անց մարզական հրաշալի կառույցն ավարտուն տեսք է ստացել»,- նշված է հաղորդագրությունում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )