Արման Թաթոյանը Ֆրանսիայում կհանդիպի բարձրաստիճան մի շարք անձանց հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում հանդիպումներ ու խորհրդակցություններ կունենա պետական բարձրաստիճան մի շարք մարմինների հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի «Ֆեյսբուք» սոցիալական էջում տարածված հաղորդագրությունից:

Նշված է, որ  հրավիրող կողմը Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբն է: Արման Թաթոյանը հանդիպելու է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների և հայկական սփյուռքի կազմակերպությունների, հայ համայնքի հետ:

Այցի շրջանակում նախատեսված են նաև քննարկումներ Եվրոպայի խորհրդում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )