Արման Աբովյան. Բալային համակարգը չի դադարեցնի ճանապարհային խուժանությունը.
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։«Դե ինչ, հունվարի մեկից ՀՀ սկսում է կիրառվել, այսպես կոչված, «տուգնաքների բալային համակարգը», որը նախատեսվում է կիրառել անբարեխիղճ վարորդների հանդեպ։ Ես սկզբունքորեն դեմ եմ եղել այս օրենքին, քանի որ համարում եմ, որ մինչև քաղաքացուն տուգանելը, պետությունը պարտավոր է ապահովել նվազագույնը ճանապարհային ենթակառուցվածքների նորմալ և բնականոն աշխատանք: Ես նաև համարում եմ, որ բալային համակարգը չի դադարեցնի ճանապարհային խուժանությունը և տուժողը լինելու է հասարակ ժողովուրդը: Համոզված եմ, որ բալային համակարգը ոչ մի հարց չի լուծի ՀՀ-ում ճանապարհատրասպորտային «բեսպրեդելը» վերացնելու համար»,- նշել է նա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/29/1144098/
