Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում. մաֆիոզները՝ կյանքի մասին

Cluber.ru-ն ներկայացնում է մաֆիոզների՝ տարիների ընթացքում ձևավորված կյանքի սկզբունքները և ինքնատիպ իմաստնությունը, որը օգնում է նրանց՝ ապրել:

  1. Լսե՛ք խորհուրդները, որոնք ձեզ առավելություն են տալիս: Ոչ-ոքի նման խորհուրդ մի՛ տվեք:
  2. Եթե ստում եք, հակիրճ ձևակերպեք:
  3. Ձկանը սպանում է նրա բաց բերանը:
  4. Մի՛ անդրադարձեք խնդրին այնքան ժամանակ, մինչև որ այն չանհանգստացնի ձեզ:
  5. Որոշ մարդիկ զգուշանում են, որպեսզի չպարտվեն: Զգուշավոր խաղի դեպքում միանշանակ պարտվում են:
  6. Պատահական զուգադիպություններ չեն լինում:
  7. Անխելք է այն մարդը, ով չի կարողանում թաքցնել իր իմաստնությունը:
  8. Կարելի՞ է ներել թշնամուն… Աստված կների: Ձեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է:
  9. Երկու րոպեի համբերությունը տասը տարվա հարմարավետությունն է:
  10. Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում:
  11. Ոչ մի անձնական բան, դա ուղղակի բիզնես է:
  12. Ես կփոխեմ իմ երեք տասնյակ հանցագործներին մեկ անձի հետ, ով կկարողանա լուծել խնդիրները խոսքով:
  13. Խոստում տալուց առավել հեշտ բան գոյություն չունի:
  14. Մի՛ թափահարիր կանաչ խնձորենին, երբ այն հասունանա, խնձորն ինքն իր կամքով կընկնի:
  15. Օձն իր բնից միշտ հանեք մեկ ուրիշի ձեռքով:
  16. Մանուկ հասակում Աստծուց հեծանիվ էի խնդրում, այնուհետև հասկացա, որ Աստված այլ կերպ է գործում՝ գողացա հեծանիվը և ներողություն հայցեցի:
  17. Ժամանակ առ ժամանակ դիմացե՛ք տխմարներին և որևէ արժեքավոր բան կսովորեք, սակայն երբեք մի՛ վիճեք նրանց հետ:
  18. Գետի խորությունը երկու ոտքով մի՛ փորձեք:
  19. Աշխարհը համբերատարների՛ն է պատկանում:
  20. Հակիրճ խոսեք բոլորի հետ, շփվող եղեք շատերի հետ, մտերիմ՝ ընտրյալների, իսկ ընկեր՝ եզակիների հետ:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )