Արթուր Վանեցյանն այցելել է Մամիկոն Ասլանյանին. մանրամասներ այցից
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այցելել է Մամիկոն Ասլանյանին։
«Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին։
Անընդունելի և անթույլատրելի ենք համարում Հայաստանում արդարության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումը և քաղաքացիների ընտրության հետ հաշվի չնստելու բոլոր փորձերը։
Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Վանեցյանը: