Արթուր Վանեցյանի դեմ նախկին իշխանությունները քրեական գործ հարուցելու ծրագիր են ունեցել․ Ալեն Սիմոնյան

«Սիվիլնեթին» հյուրընկալված ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տարբեր թեմաների մասին է խոսել, այդ թվում՝ ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի մասին, ում գործունեությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում գնահատել է «դրական»։
Պահու՞մ եք ընկերական հարաբերությունները՝ հարցնում է լրագրող Թաթուլ Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը պատասխանում է․ «Կստեմ, եթե ասեմ, որ մեր հարաբերություններն այնպես մտերիմ են, ինչպես անցյալում․․․բայց չեմ կարող ասել, որ մենք հարաբերություն չունենք՝ չենք շփվում․․․, բնական է՝ ես քաղաքական թիմ եմ ներկայացնում եւ ունեմ ընկերներ, որոնք այլեւս այդ քաղաքական թիմում ներգրավված չեն․․․»։
Ձեր միջոցո՞վ էր կապը՝ իշխանության եւ ԱԱԾ մարմինների միջեւ հեղափոխությունից առաջ, Դուք ինֆորմացի՞ա էիք ստանում Վանեցյանի միջոցով հարցին ԱԺ փոխնախագահը պատասխանում է․

«Ես պարոն Վանեցյանին ճանաչում եմ շատ վաղուց, նա հեղափոխության ընթացքի մի մասից սկսած մեկուսացվել է նախկին իշխանությունների կողմից։ Նրան կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ, մեկուսացրել են, և որքանով ես գիտեմ՝ միտում է եղել քրեական գործ հարուցելու իր հետ կապված», – ասել է նա: «Մենք ինֆորմացիա ստանալու կարիք ընդհանրապես չունեինք, որովհետև մեր գործողությունները բաց ու հրապարակային էին», – ասել է նա:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )