Արթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել

Նոր Նորքի թաղապետի կողմից օրեր առաջ բռնության ենթարկված հանրային գործիչ Արթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին առավոտյան Նոր Նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Share This