Արթուր Ալեքսանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել
Հայ ըմբիշ, օլիմպիական և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել։
Այդ մասին հայտնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան; Հրապարակված տեսանյութում Ալեքսանյանը ցույց է տալիս ձեռքի սեղմման ուժը։
Հայ ըմբիշը գրանցել է 195 ֆունտ:
Նա գերազանցել է իրանցի Ամիրրեզա Մասումիի ռեկորդը՝ 186.6 ֆունտը։