Արթիկում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը ապամոնտաժում են

տեղեկություններով` Արթիկում վերականգնման պատրվակով հայրենական մեծ պատերազմի հուշարձանը ապամոնտաժում են։ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանի օգնական Սևակ Պետոյանը հայտնել էր, որ դեռեւս օրակարգում նման հարց չկա։ Բայց համառ խոսակցությունները շարունակվում են։ Արթիկցիները իշխանականների հաշվեհարդարների ֆոնին տեսախցիկի առաջ չեն խոսում, բայց ասում են, որ հուշարձանի վրայի Արարատն է ջղաձգել իշխանությանը, իսկ Անան Ոսկանյանը սովորական կամակատար է` ինչ ասել են, անում է։ Հուշարձանը դեռ ապամոնտաժված չէ, ՔՊ-ական պաշտոնյաներն էլ լռում են, թե ինչ է լինելու հայրենական պատերազմի վետերանների հուշարձանի հետ։ Թեմային նաև անդրադարձել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Մելքոնյանը, ով արթիկցի է։ Նա մասնավորապես գրել է, որ պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է։

Share This