Արթիկի ՔՊ-ական համայնքապետը վարի է տալիս քաղաքը. ահազանգ
Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անան Ոսկանյանը վերջին շրջանում շատ հաճախ է հայտնվում լրագրողների ուշադրության կենտրոնում։ Գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկին` Անան Ոսկանյանի անունը կապվում են գործարքների հետ, որոնք բնակիչների մոտ դժգոհություն են առաջացնում։
Օրերս մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Անան Ոսկանյանը Տուֆաշեն գյուղի արոտավայրերը խլում է գյուղացիներից և «ջրի գնով» վաճառում է Նոր Կյանք գյուղի բնակիչ հանքարդյունաբերող Ռաֆիկ Պետրոսյանին, թեև փաստաթղթերի ձևակերպումով Ռաֆիկ Պետրոսյանի որդուն` Տիգրան Պետրոսյանին են օտարել այդ արոտավայրերը։
Անան Ոսկանյանի կառավարումը արթիկցիները գնահատում են ոչ արդյունավետ։ Ambion.News-ի թղթակցի հետ զրույցում արթիկցիներից մեկն ասում է, որ համայնքապետարանում «բեդպրեդել» է. շունը տիրոջը չի ճանաչում։
«Անան Ոսկանյանը վարի է տալիս քաղաքը, մարդկանց իրար դեմ է հանել, սաղին իրար թշնամի սարքել։ Մեր աչքի առաջ ամեն ինչ քանդում է, բայց մենք ոչ մի բան չենք կարող անել, որովհետև իրա «կռիշը» Նազելի Բաղդասարյանն է։ Արթիկում բոլորը գիտեն, որ ինքը Նազելի Բաղդասարյանի հովանավորությամբ է դարձել համայնքապետ։ Սաղ Պեմզաշենը թալանեց լցրեց տակը, հմի էլ Արթիկը կքանդե»,-ասում է բնակիչը։
Արթիկցիների մյուս դժգոհությունն այն է, որ Անան Ոսկանյանը ամբողջ ազգ ու տակին տեղավորել է համայնքապետարանում, փող են ստանում, շատ դեպքերում չունենալով համապատասխան որակներ։