Արդյոք Չինաստանը սկսում է Հայաստանի <<յուրացումը>>
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը չեղարկվել է։ Այժմ մենք կարող ենք ազտորեն գնալ Չինաստան, չինացիներն էլ գալ Հայաստան։ Սա ինչ խոսք լավ է, բայց կա մի նրբություն։ Հայաստանի ողջ բնակչությունը հավասար է չինական մի խոշոր գյուղի բնակչության թվին։ Չինաստանը այժմ յուրացնում է ողջ Աֆրիկյան այնտեղ այսպես ասած իր անընդհատ աճող բնակչության համար բնակեցման տարածքներ ունենալու համար։ Չինացիները կյանքում կոյուղի չտեսած աֆրիկացիների համար եվրոպական ստանդարտներին հասնող ստանդարտներով թաղամասեր, ամբողջական քաղաքներ են կառուցում։ Հետո արդեն կամաց կամաց սկսում են հաստատվել այդ տեղերում տեղի բնակչության հետ համատեղ։ Ակամա առաջանում է այսպիսի հարց, իսկ եթե չինացիները որոշեն նույն կերպ նաեւ Հայաստանը սկզբում զարգացնել, իսկ հետո յուրացնել։ Հասկանալի է, չէ, որ 5-10 միլիարդ դոլարը տրիլիոնանոց բյուջե ունեցող Չինաստանի համար մեծ գումար չէ, ու կարող է երկու տարում Հայաստանը դարձնել դրախտավայր, իսկ հետո ․․․․։ Ասում են ժամանակին նախաձեռնություն եղել է՝ միանգամից մի քանի միլիարդ դոլար հատկացնել Հայաստանի զարգացման համար, սակայն այն ժամանակվա իշխանությունները հենց այդ միգրացիոն հոսքից են վախեցել ու անպատասխան թողել առաջարկը։