ԱՐԱՐԱՏՈՒՄ ՊԱՍԻՎ ԵՆ
Այսօր Հայաստանի մի քանի տասնյակ Համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Ընտրողները բավականին պասիվ են Արարատի խոշորացված համայնքում: Սուրենավան համայնքում 15,30-ի դրությամբ մոտ երկու հազար ընտրողից մասնակցել է 590-ը, այսինքն՝ հաշված ժամեր են մնում ընտրությունների ավարտին, սակայն այս պահի դրությամբ անգամ 30 տոկոս մասնակցություն չի գրանցվել:
Հիշեցնենք, որ Արարատի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել չորս ուժ՝ Քաղպայմանագիրը, «Իմ Հզոր համայնք» նորաստեղծ ուժը, որի ցուցակը գլխավորում է Հայկ Հայկյանը, որ գործող քաղաքապետն էր, բայց շաբաթներ առաջ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», եւ նախկին Հանրապետական Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն» կուսակցությունը: