Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան

Վերջին օրերին հասարակության ուշադրության կենտրոնում են մի շարք հանրային գործիչների՝ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին՝ Ջահերով երթի մեկնարկի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն այրելու վերաբերյալ արված հրապարակումներն ու հայտարարությունները։ Առկա արձագանքների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորՀՅԴական ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

— Նիկոլ Փաշինյանն առաջիններից էրով խոսնակի միջոցով դատապարտեց Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների այրման գործողությունըԻ՞նչ կասեք այդ մասին:

— Իրականում Ջահերով երթի խորհուրդը խորը եւ բազմաշերտ էու դրա իմաստըայնուամենայնիվավելի մեծ էքան պարզապես այդ դրոշների այրումըինչըկարծում եմհանդիսանում է մի հատուկ գործողությունորը երիտասարդները ինքնատիպ ձեւով իրականացնում ենՍակայնպետք է նշեմոր Ջահերով երթի իրական նպատակն ու նշանակությունն այն էոր դա հայ ժողովրդի ոչ միայն հիշատակմանայլեւ իր իրավունքների պաշտպանության կարեւոր միջոցառում էԱյս իմաստովեթե դիտարկենք պատմական համատեքստըապա տարիներ շարունակհատկապես 90-ական թվականներից ի վերայսպիսի գործողությունները դարձել են կարեւոր նշաձող՝ մեր ազգի ինքնության ու իրավունքների պաշտպանության համար:

Այնուամենայնիվայս տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության տարբեր քարոզչամիջոցների արձագանքը Ջահերով երթի նկատմամբ ավելի սուր եւ հակասական էրԱվելինայդ արձագանքը հստակ ցույց է տալիսոր իշխանությունները փորձում են իրենց դնել բոլորից բարձր՝ հատկապես Ադրբեջանում եւ Թուրքիայումորպեսզի մեկ անգամ եւս ցույց տան իրենց դիրքորոշումըոր նրանք բացարձակապես համաձայն չեն այս միջոցառման հետԴա միաժամանակ իր խոստումների իրականացումն էինչնի դեպնրանց քաղաքական ու ռազմավարական դաշտում շատ կարեւոր է։ Կլինեն նրանքովքեր կարծում ենոր նրանք պետք է կատարեն իրենց նախորդ խոստումները՝ շեշտելով իրենց պայքարը ազգային շահերի պաշտպանության համար:

Նաեւ պետք է խոսել այն մասինոր ամենասարսափելի իրադարձություններից մեկըոր տեղի ունեցավ օրերսայն էրոր Ջահերով երթը փորձեցին զուգահեռ կապել ադրբեջանական կրակոցների հետորը տեղի էր ունեցել նույն օրերինՍա միտումնավոր դրված գործողություն էրորը նպատակ ուներ ցույց տալուոր այս խնդիրը ամենաբարձր մակարդակով կտրուկ առնչվում է ազգային անվտանգության եւ սահմանային լարվածության հետ։ Նշենքոր արդեն մոտ մեկ ամիս էինչ հակառակորդը չի դադարեցնում իր կրակոցները մեր դիրքերի ուղղությամբԵվ ինչպես նաեւ չպետք է մոռանանքոր 2021-ին եւ 2022-ին տեղի ունեցան օկուպացիոն գործողություններ՝ հատկապես ԳեղարքունիքումՋերմուկումՆերքին Հանդում եւ Սեւ լճի տարածքումԱյս խնդիրներըսակայնըստ երեւույթինՓաշինյանի կողմից դիտարկվում են որպես «չքննարկվող թեմաներ», որոնց մասին նա փորձում է շատ քիչ խոսել կամ ընդհանրապես չի խոսում՝ խուսափելով այդ հարցերից:

— Ի դեպայդ ամենի ֆոնին նաեւ բավական աչքի զարնող էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կողմից արված հրապարակումըթե կատեգորիկ դեմ է խիզախ երեւալու նպատակով այլոց դրոշները այրելունԻնչպե՞ս եք վերաբերվում նման դիրքորոշմանը:

— Իմ ժամանակը անչափ թանկ է եւ այնպիսի արժեք ունիորը չի կարող եւ չպետք է զոհաբերվի՝ արձագանքելու համար Արամ Սարգսյանին։ Այդպիսի մարդկանց հայտարարություններին կամ մտքերի ընթացքին պատասխանելն իմ կողմից անիմաստ ժամանակի կորուստ կլիներքանի որ դրանք ոչ միայն դատարկաբանություն են պարունակումայլեւ չունեն ո՛չ գաղափարական խորությունո՛չ էլ՝ բարոյական արժանապատվություն։ Ես համոզված եմոր իմ ուշադրությանն արժանանալու համար անհրաժեշտ է առնվազն սկզբունքայնություն եւ ազնվություն՝ այն արժեքներըորոնք բացարձակ բացակայում են Արամ Սարգսյանի մոտ։ Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող էԱնհասկանալի եւ ցավալի է տեսնելթե ինչպես է մարդըով գալիս է մի ընտանիքիցորի անդամները՝ մասնավորապես իր եղբայրըմեծ դերակատարում են ունեցել մեր նորագույն պատմության մեջկարողանում է իրեն թույլ տալ խախտել այդ հիշողության հանդեպ հարգանքը։ Նա իր քայլերով ու խոսքերով ոչ միայն վերարժեւորում է այդ անցյալի ժառանգությունը բացասական լույսի ներքոայլի հավելումն դրա՝ նա բացահայտորեն հակադրվում է մեր ազգային արժեքներինմեր ժողովրդի կրած ողբերգություններին եւ արդար պահանջներին՝ այնպիսիներինինչպիսիք են պատմական արդարության վերականգնումըազգային անվտանգության ապահովումը եւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման պայքարը։

Արամ Սարգսյանըիմ կարծիքովներկայանում է որպես կրկնակի ուրացման խորհրդանիշ՝ մեկըով իր անցյալի՝ ազգի ու ընտանիքի հանդեպ ունեցած պարտականությունները մերժում էմիաժամանակ էլ խուսափում է ներկայի պահանջներից։ Նակարծեսգիտակցաբար հրաժարվում է պատասխանատվությունից՝ թե՛ իր նախնիների պայքարի նկատմամբթե՛ժամանակակիցհայժողովրդիառջեւունեցածիրքաղաքացիականպարտավորություններից։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ https://iravunk.com/

Share This