Արաղչին անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի մասին սպասվող քննարկումներին
Եթե բանակցությունների մյուս կողմը [ԱՄՆ-ը] հանդես գա հավասար դիրքերից, ապա հնարավորություն կստեղծվի նախնական փոխըմբռնման հասնելու։ Օմանում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի մասին սպասվող քննարկումներին։
Ըստ նրա՝ սա կարող է ճանապարհ բացել դեպի բանակցային գործընթաց։