Արագածոտնի մարզում թալանել են Աղվան Հովսեփյանի տունը. հափշտակել են թանկարժեք խմիչքներ և հուշանվերներ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին  Արագածոտնի մարզում տեղի ունեցած  գողության փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը  անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ  բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ:

Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Գողության մասին էլ ոստիկանություն ահազանգել է առանձնատան աշխատակից Լ. Վ.-ն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական  և քննչական միջոցառումներ՝ գողություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )