Ատե՛ք իրար, քանզի դուք՝ 20% դ, շատ լավ էիք ապրում, ամեն ինչ կարգին էր ու դուք Նիկոլին լավ էիք ճանաչում…

Նիկոլի հետ քայլած և Արցախ հանձնած նախկին նիկոլական”…
Այո, այս խոսքերով կարող եք դիմել մեր ժողովրդի 80% ին, իսկ վերջին ժամանակներում կարող եք դիմել մոտ 50% ին։
Ատե՛ք իրար, քանզի դուք՝ 20% դ, շատ լավ էիք ապրում, ամեն ինչ կարգին էր ու դուք Նիկոլին լավ էիք ճանաչում…
Գիտեք ո՞րն է խնդիրը, գիտեք ինչու՞ հաղթեց Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, քանի որ ձեր մեջ ուժ չգտաք ազնիվ լինելու և սեփական բացթողումն ընդունելու , ներողություն խնդրելու։ Այսօր ձեզ արդարացնում են հանրության որոշ մասը և դուք ոգևորված՝ շարունակում եք սխալը ու չե՛ք ընդունում ձեր մեղքի բաժինը։
Նիկոլն ինքն իրեն չեկավ վարչապետ, Նիկելին վարչապետ բերեցինք բոլորս և այն ամրագրեցիք դո՛ւք, այն հայհոյող մարդիկ, որոնք ընտրեցին Նիկոլին։
Ասում եք գիտեի՞ք, որ եկել է Արցախ հանձնելու, իսկ ինչո՞ւ թողեցիք, որ գա ու Արցախ հանձնի, իսկ ինչո՞ւ կարնաչ լույս վառեցիք իր գալու ճանապարհին՝ գիտակցված կամ չգիտակցված։
Իսկ հիմա ես եմ մեղավոր…
Ի՞նչ խոսք, ես մեղավոր եմ, այո՛ և այնքան ուժ ունեմ, որ հրապարակային քանիցս ներողություն խնդրեմ ընդամենը իմ մասնակցության համար, բայց դուք ուժ չունեք ոչ ներողություն խնդրելու ձեր արածների, ձեր չարածների և ձեր ներկայիս անգործության համար … դրա համար էլ կրկին ես եմ մեղավոր…
Իհարկե՛…
Մեղավոր եմ, որ 2010ից անտեսելով սեփական խնդիրները, ամեն ինչ արել եմ իմ շուրջը բարիք տարածելու համար, չեմ վախեցել ու պայքարել եմ, պայքարել ու “մեղավոր” եմ դարձել …
Այսօր պարզեցի, որ Արցախ հանձնողը՝ ես եմ, որ երկիրը թալանողը՝ ես եմ, որ սեփական աշխատանքի համար թալան արդարացնողը՝ ես եմ, զինվորին անշոր ու անկոշիկ թողնողը՝ ես եմ, բանակցություններում խայտառակ պարտվողը՝ ես եմ, դավաճանը՝ ես եմ, իսկանդերի “կիսատ կրակելու” պատասխանատուն՝ ես եմ, զինվորին նահանջ հրահանգողը՝ ես եմ, ապրիլյան պատերազմի պատճառը՝ ես եմ, բանակում զրահաբաճկոնի դեֆիցիտի մեղավորը՝ ես եմ …
Այո՛, ամե՜ն ինչ ես եմ …
Բա դուք ո՞վ եք, եթե ես այսքանը կարող եմ …
Զավե՜շտ… անկարողների՜ բանակ …
Երանի՜ այնքան լինեք, որքան իրականում ես կամ …
Հուսամ մի օր իմ պատկերացրած խաղաղությունը կապրեք…
Ձեզ բոլորիդ արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում “անսխալական” մարդիկ…
Քաղաքական պատվերով գործող լրագրողներին էլ առողջություն եմ մաղթում, դուք նույն եք անում, ինչում մեղադրում էիք Նիկոլին…
“Սոֆյա ջան բա չգիտեի՞ր, որ պատվերով գրող ու խոսող է” …
Չէ՛, չգիտեի, բայց այսօր հասկացա, թե դա ինչ նողկալի արարք է, հաջորդ վարչապետը գուցե դո՞ւք լինեք..
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )