Ատամի թելերի օգտագործումը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի ռիսկը
Թելերի կանոնավոր օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել իշեմիկ ինսուլտի վտանգը: Նման եզրակացությանն են հանգել Կոլումբիայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները։ Նրանց հետազոտությունը ներկայացվել է 2025 թվականի ինսուլտի միջազգային կոնֆերանսում և հրապարակվել Medscape բժշկագիտական հանդեսում:
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ թելերի օգտագործումը 21%-ով նվազեցրել է իշեմիկ ինսուլտի ռիսկը։ Հատկապես նկատելի էր կարդիոէմբոլիկ ինսուլտի հավանականության (44%-ով) նվազումը, որը տեղի է ունենում, երբ ուղեղային զարկերակը արգելափակվում է սրտում գոյացած արյան մակարդուկով։ Հետազոտողները միաժամանակ պարզել են, որ այն մարդկանց շրջանում, ովքեր կանոնավոր թել են օգտագործում, 12%-ով ավելի հազվադեպ են հանդիպում նախասրտերի ֆիբրիլացիա:
Գիտնականներն ընդգծել են, որ հայտնաբերված հարաբերակցությունը պահպանվում է՝ անկախ ատամները լվանալու հաճախականությունից կամ ատամնաբույժ այցելելուց, և ատամնաթելի ազդեցությունը բացատրել են բերանի խոռոչում բորբոքային պրոցեսների նվազեցմամբ։ Բորբոքումը, ինչպես պարզել են հետազոտողները, առնչվում է անոթների կոշտության ավելացման, ինչպես նաև աթերոսկլերոզի, սրտի կաթվածի և ուղեղի կաթվածի զարգացմանը:
Հետազոտողները ավելացրել են նաև, որ թելերի օգտագործումը չի ազդել թրոմբոցային և լակունային ինսուլտների հաճախականության վրա: Թրոմբոցային ինսուլտի ժամանակ արյան մակարդուկ (թրոմբ) կարող է առաջանալ ուղեղին արյուն մատակարարող զարկերակներից մեկում։ Լակունար կաթվածը հիվանդության տեսակ է, որի ժամանակ փոքր անոթների վնասման պատճառով ուղեղի խորքային հատվածներում պաթոլոգիական խոռոչ (լակունա) է առաջանում։