Ավտովթար՝ Երասխ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ
Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում՝ արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 316-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ. Խ., ծնված 1983 թ․) և Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշների (վարորդ՝ է. Բ., ծնված 1949 թ.) ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։