Ավելի լավ կլիներ լինել շուն խաղաղության ժամանակ, քան մարդ այսպիսի աղետալի դարաշրջանում. Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը գրել է.

«Եթե Իրանն իսկապես ցուցադրի, որ ունի ոչ միայն բավարար քանակով հարստացված ուրան (պլուտոնիումի պահով նույնպես քիչ չեն տեղեկությունները), այլ նաև միջուկային զենքի փորձարկում իրականացնի՝ դա կբերի լրջագուն աշխարհաքաղաքական հետևանքների մեծ Մերձավոր Արևելքում։ Դա կնշանակի, որ արդեն իսկ խարխլված միջուկային ուժային բալանսը անվերադարձ խախտվել է ու օրինակ Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան արդարացիորեն կձգտեն նույնպես ունենալ միջուկային զենք՝ կարգավիճակի և անվտանգության նկատառումներից ելնելով։ Իսկ դա իր հերթին կնշանակի, որ ՄԱԿ-ի չտարածման սկզբունքը վերջնականապես կորցրել է իր արդիականությունը։ Եվ կսկսվի մի անարխիկ հակամարտային բազմաբևեռ աշխարհակարգ, որ ինչպես հնագույն չինացիները կբնութագրեին՝ ավելի լավ կլիներ լինել շուն խաղաղության ժամանակ, քան մարդ այսպիսի աղետալի դարաշրջանում։

Share This