Աստրախանում 8-ամյա տղան ամուսնացել է 13-ամյա աղջկա հետ (Լուսանկար)

Աստրախանում գնչուական համայնքն ամուսնացրել է 8-ամյա տղայի և 13-ամյա աղջկա։
Lurer.com-ը Регнум-ին հղումով հայտնում է, որ տոնակատարության տեսանյութը համացանցում է հայտնվել հունվարի 23-ին:
Երեխաների հարսանիքը տեղի է ունեցել ռեստորանում՝ գնչուական ավանդույթների համաձայն՝ մեծ մասշտաբով։ Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ ՔԿԱԳ մարմիններն իրավունք չունեն գրանցել նման ամուսնությունները։ Տոնակատարությունն ուղեկցվել է երաժշտությամբ և շնորհավորանքներով։