Աստղագուշակ նոյեմբերի 28-ի համար

Խոյ․ Այսօր ձեզ կարող է թվալ, որ կյանքը կանգ է առել։ Օրն աչքի չի ընկնի իրադարձություններով։ Սակայն սա առիթ չէ, որպեսզի «ձմեռաին քուն» մտնեք։ Պարզապես աստղերը որոշ ժամանակ ձեզ հանգստանալու ժամանակ են տալիս, մինչ իրադարձությունների ակտիվ զարգացման նոր փուլը։
Ցուլ․ Այսօր ձեր թիվ մեկ թշնամին անհավասարակշռությունն է։ Եվ նաեւ որոշումներ կայացնելիս առանց էմոցիաների մտածելու անկարողությունը։ Այս ամենը իր ողջ նեգատիվությամբ կազդի ձեր նյարդային համակարգի վրա եւ կթողնի հետեւանքներ առողջության վրա։
Երկվորյակներ․ Այսօր կարիք չկա չափազանց եռանդունության։ Դուք արդեն բավարար տեմպ հավաքել եք, այնպես որ կարող եք «ավտոպիլոտ» ռեժիմը միացնել։ Մինչ ամեն բան կընթանա իր հունով, կարող եք զբաղվել անձնական կյանքի դասավորմամբ։ Այսօր կսկսեք մտորել այն հարցի շուրջ, թե արդյոք չափից դուրս շատ ժամանակ չեք ծախսում աշխատանքի վրա։

Խեցգետին․ Այսօր կունենաք բավարար ուժեր եւ հնարավորություններ, որպեսզի հասնեք առաջադրված նպատակներին։ Ցավալին միայն այն է, որ ալարկոտությունը ձեզ խանգարում է լրջորեն ձեռնամուխ լինել ինչ որ գործի։ Եթե ձեզ չկենտրոնացնեք, հնարավոր է լուրջ հնարավորություն պարզապես բաց թողնեք ձեռքից։
Առյուծ․ Օրը, ավաղ, կարող է ձեզ ընտրության առաջ կանգնեցնել՝ անձնական կյանք կամ կարիերա։ Այդ դեպքում լսեք սրտի ձայնին ու կատարեք ընտրություն։ Ներքին ձայնն այս դեպքում ձեր ամենալավ խորհրդատուն է։ Որոշ դժվարություններից հետո կհաղթահարեք հերթական կյանքի փորձությունը։
Կույս․ Կարող եք պլաններ կազմել՝ ապագային միտված։ Ի վերջո կկարողանաք ամեն բան անել այնպես, ինչպես դուք եք ուզում։ Կձեւավորեք այնպիսի կենսառիթմ, որը լիովին հնարավորություն կտա հասցնել ձեզ զբաղվել ամեն բանով։
Կշեռք Այսօր ձեր ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են հանդիպելու։ Մի հուսահատվեք, այդ կերպ դուք կենսափորձ եք կուտակում ու թրծվում։ Ամեն դեպքում դրանց հաղթահարելը ձեզանից ժամանակ ու ուժեր կխլեն։ Երեկոյան կզգաք, որ լիովին սպառված եք։
Կարիճ․ Այսօր հեռու մնացեք կրակից, եւ ցանկացած այլ տաք կամ դյուրավառ առարկաներից։ Կա վտանգ, որ կարող եք այրվածքներ ստանալ։ Ավելի լավ է օրն անցկացնել սառնարանի կողքին։
Աստղագուշակ․ Մարդկանց հետ կապերի ու հարաբերությունների ուսումնասիրման համար հարկ է, որ այսօր բավարար ժամանակ հատկացնեք։ Ապագայում այսօրվա ուսումնասիրությունները ձեզ պետք կգան։ Զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ կուրախացնեն։
Այծեղջյուր․ Այսօր կարող եք ապավինել միայն նրանց, ովքեր իրապես հետաքրքրված են ձեր բարեկեցությամբ։ Սա էլ միայն այն դեպքում, երբ այդ մարդիկ պատրաստ են մի կողմ դնել ալարկոտությունն ու հասնել ձեզ օգնության։ Այնպես որ, հասկանալի է, որ օրվա խնդիրների հիմնական մասը ինքնուրույն եք լուծելու։
Ջրհոս․ Մի փորձեք այսօր աշխարհին նայել կողքից։ Ճիշտ է ձեր ինտուիցիան կարող եք ձեզ շատ հարցերում օգնել, սակայն եւ ամեն ինչ չէ, որ կարող եք վստահել վերջինիս։ Օրվա մեջ հնարավոր է մի քանի ոչ լուրջ վրիպումներ եւ սխալներ ունենաք։
Ձկներ․ Ձեր լեզուն ձեր թշնամին է, այնպես որ այսօր ձեզ տհաճ իրավիճակներից կազատի լռակյացությունը։ Եթե կա հնարավորություն, պարզապես մեկուսացեք ու օրը նվիրեք ընթերցանությանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )