Աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-ի համար

Խոյ. Օրվա բարդություններին դիմակայելու համար նախևառաջ պետք է հետևեք ձեր ինքնազգացողությանը: Շատ ժամանակ են խլում այնպիսի մարդկանց հետ զրույցները, ովքեր մեկ անգամ չէ, որ խառնվել են ձեր գործերին հենց’ այն պահին, երբ դա ամենևին ցանկալի չէր: Հնարավոր է, որ այնպիսի լուրեր ստանաք, որոնց կարևորությունը սկզբում հնարավոր չի լինի ճիշտ գնահատել: Հնարավոր կլինի լուծել անձնական խնդիրները, չնայած` ոչ միշտ այն ուղով, որը դուք կնախընտրեիք կիրառել:
Ցուլ. Լավ օր է ռոմանտիկ ծանոթության համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք գնահատեք մարդկանց` նրանց իրական որակներից ելնելով, այլ ոչ թե` ձեր երևակայության:Վառ են արտահայտվում լիդերական ունակությունները, դրա հետ մեկտեղ էլ ձեր հմայքը չի մնում աննկատ, այդ իսկ պատճառով էլ ցանկացած կամպանիայում դուք ուշադրության կենտրոնում եք: Կարևորը, որ լավատեսությունն ու լավ տրամադրությունը օգնում են հաղթահարել բարդությունները:
Երկվորյակներ. Հնարավոր են դրամական մուտքեր, ընդ որում` բավական զգալի: Ուղևորությունները կարող են կապված լինել հետաձգումների, տհաճ միջադեպերի հետ: Եթե ֆինանսական դժվարություններ ծագեն էլ, ապա դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և շատ շուտով բարեհաջող կլուծվեն: Երկար սպասված հանդիպումները կանցնեն բոլորովին ոչ այն սցենարով, ինչպես դուք ենթադրում էիք: Դուք մեծ դժվարությամբ եք լեզու գտնում անգամ մտերիմների հետ շփումներում, էլ ուր մնաց` սակավածանոթ մարդկանց հետ:Խեցգետին. Հիանալի օր է գործարքներ կնքելու համար, սակայն բացառապես` կարճաժամկետ: Կարելի է ուղևորությունների մեկնել, տեղափոխությոնը բարենպաստ կազդի ձեր վրա: Օգտական կլինեն այնպիսի մարդկանց հետ հանդիպումները, որոնցից կախված է ձեր պրոֆեսիոնալ ապագան: Դուք կարող եք ընտրել, թե ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ` ոչ, և նախազգացումն էլ կօգնի խուսափել սխալներից:
Առյուծ. Այսօր կնքած գործարքները կբերեն ձեր սպասածից ավելի քիչ եկամուտ: Ցանկալի չէ այսօր սկսել որևէ մասշտաբային նախագիծ, ավելի լավ է սահմանափակվել մանր ընթացիկ հարցերով: Չարժե օգտագործել անձնական հմայքը պրոֆեսիոնալ խնդիրներ լուծելու նպատակով` այդ առաջին հայացքից անմեղ սովորույթը կարող է ձեր վրա թանկ նստել: Ցանկացած դիմակայություն լուրջ բնույթ է ստանում, անգամ եթե դրա պատճառը աննշան մի բան է, և բոլոր շահագրգիռ կողմերը դա քաջ գիտակցում են:
Կույս. Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի ինքնազգացողության վատացման հետ` կենսական ներուժը նվազել է, և դուք շուտ եք հոգնում: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքից նույնպես ավելի լավ է հրաժարվել: Դուք դժվարությամբ եք կենտրոնանում, այդ իսկ պատճառով էլ սովորականից ավելի շատ եք սխալներ թույլ տալիս, հատկապես` երբ գործը վերաբերում է ֆինանսներին:
Կշեռք. Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, այդ թվում և` մի մարդու ետ, ում հետ դուք նախկինում կապված էիք զուտ գործնական հարաբերություններով: Նոր հրապույրը լուրջ բնույթ կկրի և կստիպի ձեզ փոխել ձեր կյանքը: Նշանի որոշ ներկայացուցիչներ գտնում են իրենց նպատակին հասնելու անսպասելի միջոցներ, զարմացնում են շրջապատին` առաջին հայացքից չմտածված գործողությունների արդյունավետությամբ:
Կարիճ. Հաջող, բեղմնավոր օր է, որը առավելագույն հարմար է ցանկացած օգտակար աշխատանքի համար: Դուք մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում կյանքի կոչելու ձեր համարձակ գաղափարները և հեշտությամբ եք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են դրանում ձեզ օգնել: Աճում է հետաքրքրությունը գեղանկարչության, երաժշտության, գրականության հանդեպ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր ստեղծագործական հակումներ են հայտնաբերում:
Աղեղնավոր. Այսօր չարժե շատ ժամանակ վատնել մտորումների վրա` որքան ավելի շատ եք դուք մտածում, այնքան ավելի փչանում է ձեր տրամադրությունը: Ավելի լավ է օրը նվիրել հաճելի զբաղմունքներին` լավ կլիներ այցելել մարզադահլիճ կամ պարահրապարակ: Օրվա երկրորդ կեսը հիանալի պահ է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք դժվար թե ուշադրության կենտրոնում հայտնվեք, սակայն նոր ծանոթություններ կհասցնեք հաստատել:
Այծեղջյուր. Օրն առանց կորուստների կանցնի միայն դեպքում, եթե դուք զգույշ գործեք: Լավ կլինի, որ հրաժարվեք այն ուղևորություններից, երբ դուք ղեկին եք լինելու, ինչպես նաև` բարդ գործիքների հետ աշխատելուց, թիմային սպորտաձևերից: Տրամադրությունը կբարձրացնեն լավ կամպանիայով զբոսանքները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, փոխարենը` իրենց մասին հիշեցնել կտան հին ընկերները: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է ուսման, գիտական գրականություն ընթերցելու համար:
Ջրհոս. Օրը բավական բարենպաստ է ուղևորությունների մեկնելու համար, սակայն դուք պետք է չգերագնահատեք ձեր ուժերը` չափից ավելի երկար ճանապարհը կարող է հոգնեցուցիչ լինել: Հետևեք ձեր սննդակարգին` մեծ է աղեստամոքսային համակարգի խանգարման հավանականությունը: Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում:
Ձկներ. Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև` արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերած ու կորցրածը: Հնարավոր են կոնֆլիկտներ սակավածանոթ մարդկանց հետ, ցանկալի չեն շուկա և մարզադաշտ այցելելը, ցույցերի և այլ հասարակական-քաղաքական ակցիաների մասնակցելը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )