Առավոտյան իննից հետո նախաճաշելը կարող է վատթարացնել հոգեկան առողջությունը
Սիան Ծյաոտոն համալսարանին առընթեր առաջին կլինիկական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր նախաճաշում են առավոտյան իննից հետո, 28%-ով ավելի հաճախ են դեպրեսիայի ախտանիշներ ունենում: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Journal Of Affective Disorders (JAD) հանդեսում։
Հետազոտողները 11 տարվա ընթացքում վերլուծել են մոտ 24 հազար չափահաս կամավորների ուտելու սովորությունները և հետևել նրանց առողջության փոփոխություններին:
Գիտնականներն արձանագրել են՝ արդյո՞ք հետազոտվողները կանոնավոր կերպով նախաճաշում են առավոտյան, ինչպես նաև, թե որ օրվա որ ժամին են նախաճաշել։
Պարզվել է, որ առավոտյան իննից հետո նախաճաշած տղամարդիկ և կանայք գրեթե մեկ երրորդով ավելի հակված են տրամադրության անկման և հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների, քան նրանք, ովքեր իրենց նածաճաշն ավարտել են մինչև 8:00-ն: Պարզվել է նաև, որ նախաճաշն ամբողջությամբ բաց թողնելը հոգեբանական վիճակի և հուզական ֆոնի վրա ևս նույն վնասակար ազդեցությունն է թողնում:
Գիտնականները ենթադրել են, որ նախաճաշի հետաձգումը կամ այն բաց թողնելը կարող է քնին առնչվող խնդիրներ, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության կամ կյանքի մոտիվացիայի անկում ի հայտ բերել: