Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմատիճանը կնվազի 6-8 աստիճանով․ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )