ԱՊԱՐԱՆԻ ՔՊ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՃԱՐԱՀԱՏՅԱԼ ՍԿՍԵՑ ՄԵՂԱԴՐԵԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Ապարանում մեկնարկել է  ՏԻՄ ընտրությունները։  Ապարանում առաջադրվել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է  Էդգար Փարվանյանը։ ՔՊ-ն Ապարանում գրանցել է 50 թեկնածուի ցուցակ, որից 8-ն անկուսակցական, «Կարեն Եղիազարյան» դաշինքի ցուցակը 57 թեկնածուից է բաղկացած, որից 13-ն անկուսակցական են, 18 թեկնածու՝ «Արդար Հայաստան» կուսակցությունն են ներկայացնում, մնացածը՝ «Քրիստոնյա Հայաստան» կուսակցությունից են։ Դաշինքը գլխավորում է գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։

Քիչ առաջ ընտրատեղամաս ժամանեց ՔՊ թեկնածու Էդգար Փարվանյանը։
2016 թվականի, հիշեցնենք, ՏԻՄ ընտրություններին Փարվանյանը ևս քաղաքապետի թեկնածու է եղել ՀՀԿ-ից սակայն պարտվել է այն ժամանակ քաղաքապետ Գոռ Աբրահամյանին։ Փարվանյանը «Ապարան գրուպ»-ի սեփականատերն է։

«Մանիպուլյացիոն հարցեր եք տալիս, ուղղորդված հարցրեր, գնացեք ուրիշներին նման հարցեր տվեք»,- լրագրողների հարցերին ի պատասխան վրդովված ասաց Փարվանյանը։
Նշենք, որ մենք՝ լրագրողներս , ընդամենը հարցնում էինք, թե ՔՊ թեկնածուն ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում շանսերը, ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց ցուցակի մարդկանցից շատերն այս պահին գործազուրկ են։

«Հրապարակը» Փարվանյանից հարցրեց նաեւ , թե իր շանսերն ինչպես է գնահատում այն պարագայում, երբ 2016-ին նույնիսկ անգամ ՀՀԿ ցուցակը գլխավորելիս չի կարողցել առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ, սակայն Փարվանյանը կրկին վրդովված սկսեց բողոքել լրատվամիջոցներից։ Մենք նրան հորդորեցինք  նորմալ արտահայտվել՝ պնդելով, որ մեզ որևէ մեկը չի կարող ուղղորդել և որ իսկապես հնչել են այն հարցերը, որոնք բնական է, որ պիտի հնչեին ։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )