Ապարանի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ապարանի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից  հայտնում են, որ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )