Աշտարակում 17-ամյա աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով 746 հազար դրամ է շորթել

Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում շորթման վերաբերյալ տվյալներ են ստացել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Համաձայն տվյալների՝ Արագածոտնի մարզում ապրող 17-ամյա մի աղջիկ դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով նրանից պահանջել ու մաս-մաս ստացել է ընդհանուր 740․000 դրամից ավելի գումար։

Աղջիկները հրավիրվել են բաժին։ Տուժողից հաղորդում է ընդունվել, իսկ մյուսը տվել է խոստովանական բացատրություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )