Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: