Աշնան գույները՝ բնության գրկում
Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցի 2ա դասարանի սաները, իրենց դասղեկ Շողիկ Մխիթարյանի առաջնորդությամբ, իրականացրեցին հետաքրքիր հետազոտական աշխատանք բնության գրկում՝ դիտարկելու և ուսումնասիրելու աշնան ավարտը։
Փոքրիկները հավաքեցին տերևներ, դիտեցին ծառերի փոփոխվող գույները, ուսումնասիրեցին եղանակային փոփոխությունները և արեցին իրենց դիտարկումների գրառումները։
Այս գործունեությունը նպաստեց երեխաների բնասիրական մտածողության ձևավորմանը, շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության զգացմանը և փորձարարական հմտությունների զարգացմանը։
Օրը լի էր դրական զգացումներով, հայտնություններով և աշնան հմայքով։ 🍁
