Աշխարհի ամենամեծ կղզու իշխանությունները ցանկանում են անկախանալ Դանիայից
Գրենլանդիայի (ինքնավարություն Դանիայի կազմում) վարչապետ Մուտե Էգեդեն հանդես է եկել անկախության օգտին։
«Պատմությունը և ներկա պայմանները ցույց են տվել, որ Դանիայի Թագավորության հետ մեր համագործակցությունը չի հանգեցրել լիակատար հավասարության ստեղծմանը, և եթե մենք շարունակենք հիմնվել Դանիայի սահմանադրության վրա, ապա հավասար համագործակցություն չի կարող ստեղծվել։ Մեր համագործակցությունն այլ երկրների հետ և մեր առևտրային հարաբերությունները չեն կարող շարունակվել միայն Դանիայի միջոցով»,- ասվում է ուղերձում, տեղեկացնում է DW-ն։
Վերջին մի քանի տարվա ընթացքում Գրենլանդիայի խորհրդարանը և կառավարությունը «միասին աշխատել են, որպեսզի քայլեր ձեռնարկեն մեր սահմանադրության մշակման ուղղությամբ, որը մեր հիմքն է Դանիայից անջատվելու համար», – ասել է նա: