Աշխարհի ամենախելացի ձուկը աչքի է ընկնում հսկայական ուղեղով
Ձկները հաճախ ներկայացվում են իբրև վատ հիշողության օրինակ, սակայն գիտնականները նշում են, որ դա այնքան էլ պարզ չէ. որոշ ձկնատեսակներ անցել են ինքնագիտակցության չափանիշ համարվող հայելով թեստը: Թվում է, թե մարդիկ փոքր-ինչ շտապել են ձկների բանականության վերաբերյալ եզրակացություններ անելիս, բայց ո՞վ է նրանցից ամենախելացին: Հետազոտողները տվել են պատասխանը, գրում է IFLScience-ը։
Բոլոր օվկիանոսում ապրող ձկներից, հենց մանտան կամ հսկա ծովային սատանան (Mobula birostris) ունի ամենամեծ ուղեղը բոլոր ձկների մեջ: Mobul ցեղի այս կռճիկակմախք ձկներին կարելի է գտնել օվկիանոսում լողացող, հսկայական տարածություններ անցնելով պլանկտոն (ջրային կենդանական և բուսական պարզ օրգանիզմների ամբողջություն) փնտրելու համար:
Այս կենսակերպը լավ նավիգացիոն հմտություններ և զգայարաններ է պահանջում. գիտնականները պարզել են, որ մանտաներն ի վիճակի են սինխրոնիզացնել իրենց վարքագիծը, որպեսզի օպտիմալացնեն սննդի որոնումը, օրինակ՝ թիրախավորելով մարդու ստեղծած արհեստական լույսերը՝ կերակրման համար, գրում է «Фокус»-ը։ Բանն այն է, որ լույսերն ավելի շատ պլանկտոն են գրավում, և մանտաները դա օգտագործում են 1970-ականներից:
Հետազոտողները նշում են նաև, որ մանտայի մեծ ուղեղը վիթխարի է նույնիսկ նրանց մարմնի հսկայական չափերի համեմատ: Գիտնականները միաժամանակ պարզել են, որ մանտան իրականում ունի ամենամեծ ուղեղը ցանկացած ձկներից, դրանց թվում՝ կետ շնաձկներից՝ օվկիանոսի ամենամեծ ձկներից: Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ մանտան օժտված է ուղեղի բարձր զարգացած՝ հաղորդակցության, խնդիրների լուծման և սովորելու հետ կապված հատվածներով:
Դեռ 2016 թվականին գիտնականներն հայտնի հայելային թեստ են անցկացրել, որին մասնակից են դրաձրել՝ անազատության մեջ պահվող մանտաների վրա։ Փորձարկման ժամանակ ձկներին ցույց են տվել իրենց արտացոլանքը, ինչը հնարավորություն է տվել ստուգելու՝ արդյոք կարող են ճանաչել իրենց: Թիմը գտել է այն, ինչ նրանք անվանում էին հայելու թեստն անցնելու նախապայման, քանի որ մանտաները չեն փորձել փոխազդել իրենց արտացոլման հետ: Նրանք նաև չնախատեսված հանգամանքներում ստուգում ենթադրող հաճախակի, անսովոր և կրկնվող շարժումներ էին ցույց տալիս հայելու առջև: Պարզ ասած, մանտաները շարժվում են՝ տեսնելու համար՝ արդյոք շարժվում է իրենց արտացոլանքը:
Մանտաների վարքագիծը ներառում էր լողակներն իրենց բերանով ոլորելն ու արձակելը, ինչը սովորաբար ձկները երբեք չեն տեսնում, և հայելու մեջ նայելիս պղպջակներ փչելը: Սակայն հետազոտության հեղինակները նշել են նաև, որ բացարձակ հաստատման համար գնահատականներով լրացուցիչ թեստավորում է անհրաժեշտ։ Հայելու թեստի մեկ այլ խոստումնալից թեկնածուն ավելի մաքրող (այլ տեսակների ավելի խոշոր ձկներից մահացած մաշկ և էկտոպարազիտներ ուտող)ձուկը, քանի որ գիտնականները նկատել են, թե ինչպես է նա քերում իր «դաջվածքը»՝իրեն հայելու մեջ տեսնելիս:
Թեև մանտաներն ունեն օվկիանոսի բոլոր ձկների ամենամեծ ուղեղը, գիտնականները չեն կարող պնդել, որ դա ուղղակիորեն առնչվում է բանականության հետ: Գիտնականները ավելի վաղ ենթադրում էին, որ փոքրիկ ուղեղը նշանակում է, որ կենդանիները հիմար են, բայց հիմա նրանք գիտեն, որ բաղադրությունը կարող է ավելի կարևոր լինել, քան ուղեղի չափը: Ի դեպ, թռչունները վառ օրինակ են. նրանք բանականության բարձր մակարդակ ունեն՝ հակառակ իրենց փոքրիկ ուղեղին:
Կենդանիների բանականության վերաբերյալ հետազոտությունները մի փափուկ հարց են առաջացնում. ինչպե՞ս ենք մենք չափում բանականությունը: Օրինակ, լավ պոկեր խաղացող տիրապետող մարդը ձկանը ոչ մի օգուտ չտվող յուրօրինակ բանականություն է դրսևորում: Այսպիսով, մենք չենք կարող ձկանը հիմար անվանել այն հմտության բացակայության պատճառով, որը նրան ոչ մի օգուտ չի տալիս:
Ըստ Լոնդոնի համալսարանական քոլեջի դոկտոր Ալեսիա Քարթերի՝ բանականությունը բարդ հայեցակարգ է՝ սահմանման համար և առավել դժվար է «արդարացիորեն» փորձարկել»: Արդյունքում, գիտնականներին չափազանց դժվար է որոշել, թե որ կենդանատեսակներն են ավելի խելացի, քան մյուսները: