Աշխատանքից ազատված էլեկտրիկը գնդակահարել է իր նախկին ղեկավարին

Աշխատանքից ազատված էլեկտրիկը գնդակահարել է իր նախկին ղեկավարին Ռուսաստանի Լիպեցկի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Դեպքը տեղի է ունեցել Ստեգալովկա գյուղում, գյուղատնտեսական արտադրական ձեռնարկությունում։
Ըստ քննիչների վարկածների, աշխատանքից ազատված էլեկտրիկը, բոլոր աշխատակիցների աչքի առաջ որսորդական հրացանից գնդակահարել է 54-ամյա նախկին ղեկավարին։ Էլեկտրիկին հաջողվել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց նրան հայտնաբերել են, ու ձերբակալել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )