Անչելոտի. Խամեսը նոր շունչ կհաղորդի Էվերտոնին

Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:

«Բոլորը գիտեն, որ Խամեսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով կարող է փոխել ցանկացած հանդիպման ելք:
Նա իրապես հետաքրքրված է մեր նախագծով և ցանկանում է իր մասնակցությունը ունենալ թիմի կառուցման գործում»,-ասել է Անչելոտին:

Հիշեցնենք, որ տրանսֆերի արժեքը կազմել է 22 միլիոն եվրո:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )