Անձնագրային եւ վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«ԻՐԱԶԵԿՈՒՄ
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եթե անձը այլ պետության քաղաքացիությունից բացի ունի նաև ՀՀ քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման։
Նշված դրույթը տարածվում է նաև այն անձանց վրա,
—ովքեր բացի այլ պետության քաղաքացիությունից օրենքի ուժով հանդիսնանում են ՀՀ քաղաքացի, սակայն դեռ չեն ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր,
— ովքեր բացի այլ պետության քաղաքացիությունից հանդիսանում են նաև ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ քաղաքացու անձնագրի ժամկետը լրացել է»։