Անհուսալի վարկեր ունեցող անձանց պետությունը կաջակցի՝ եկամտահարկն ուղղելով վարկերի մայր գումարի մարմանը

Վարկ տրամադրելու որոշում կայացնելիս՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաշվի է առնվում Ձեր վարկային պատմությունը՝ մինչ այդ ունեցած վարկերի մարումների հաճախականությունը, արձանագրված ուշացումները և այլն, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Հետևաբար, կարևոր է հետևել դրական վարկային պատմության պահպանմանը՝ ժամանակին կատարելով ֆինանսական պարտավորությունները։

Սակայն եթե ունեք անհուսալի դասով դասակարգված, 1 մլն դրամը չգերազանցող վարկեր և գրանցված աշխատող եք, ապա պետությունը կաջակցի՝ Ձեր իսկ եկամտահարկն ուղղելով վարկերի մայր գումարի մարմանը։

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ https://mlsa.am/news/860 հղմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Share This