Անհապաղ վերջ տալ Ախուրյանում իրականացվող քաղաքական և ուժային տեռորը. ՀՅԴ Շիրակի Մարզային ՄԿ հայտարարությունը

Ելնելով արդյունքներից, «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:
Չհամակերպվելով արդյունքների հետ՝ իշխանությունը կեղծիքի, ուժի կիրառման, ստի ճանապարհով փորձում է զավթել Ախուրյանի ավագանին:
Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանությունները գործի դրեցին հնարավոր և անհնարին բոլոր մեթոդները՝ փորձելով ճնշելու և վախեցնելու ընդդիմադիր դաշինքների կողմնակիցներին։ Ախուրյանում իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ գործի դնելով իրենց հաճոյակատար դարձած իրավապահ համակարգը։
Տեղի ունեցողը երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, իշխանությունների կողմից ատելության և թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է:
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների կողմից նման անթույլատրելի գործելաոճը, կոչ ենք անում իշխանություններին՝անհապաղ վերջ տալ Ախուրյանում իրականացվող քաղաքական և ուժային տեռորը: Միաժամանակ՝ բոլոր մեթոդներով հակազդելու ենք ցանկացած ապօրինիդրսևորմանը և ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները։