Անկողնային պարագաների երկարատև կիրառման վտանգը.

Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների:

Դրա մասին է հայտարարում հյուսիսային Կարոլիայից բժիշկ Ռոբերտ Օքսմանը, հավելելով, որ յուրաքանչյուր բարձ կարող է է վտանգավոր դառնալ, եթե դրա «ծառայության» ժամկետը 6 ամսից ավելի է: Նման բարձը պարարտ միջավայր է փոշու տիզերի ու ախտածին այլ մանրէների բազմացման համար:

Դրա համար մասնագետը կոչ է անում ակտիվորեն աշխատել նոր տեսակի լցանյութերի ստեղծման ուղղությամբ, որոնք կխոչընդոտեն մարդու առողջության տեսանկյունից վտանգավոր միկրոօրգանիզմների բազմացմանը, եթե անգամ դրանք երկար ժամանակ օգտագործվեն, հաղորդում է isra.com-ը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )