Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն
Թուրքիան եւ Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար, հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։
«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մենք շուտով փոխադարձաբար կնշանակեն հատուկ ներկայացուցիչ», – ասել է Չավուշօղլուն, ելույթ ունենալով խորհրդարանում:
Նա հավելել է, որ կբացվի նաև չարտերային ավիահաղորդակցություն Երևանի հետ ։