Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը փակ հանդիպում են անցկացնում Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում, գրել են ԶԼՄ-ները։
Նախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում։
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաստատել է այս տեղեկությունը։