Անելու ենք հնարավոր ամեն ինչ, որ մեր քաղաքացիները կրկին զգան այս տոնի բերկրանքը,
Սիրելի՛ գյումրեցիներ, իմ աշխատավոր ժողովուրդ, շնորհավորում եւ համերաշխություն եմ մաղթում բոլորիս։
ԽՍՀՄ տարիներին Մայիսի 1-ը համաժողովրդական տոն էր, իսկ մայիսի 2-ն էլ տոնի ժողովրդական շարունակությունն՝ իր բնութագրական դրսևորումներով: Այսօր Հայաստանում աշխատանքի ու աշխատավորության օրը նույնքան մեծ շուքով չի տոնվում, սակայն ԽՍՀՄ սերունդի հիշողություններում այն ապրում է որպես զարթոնքով ուղեկցվող ամենագեղեցիկ տոներից։ Պատահական չէ, թերևս, որ համայնքապետ եմ ընտրվել Հայաստանի Կոմունիստական կուսակցության ցուցակով, անելու ենք հնարավոր ամեն ինչ, որ մեր քաղաքացիները կրկին զգան այս տոնի բերկրանքը, տոնական տրամադրությունն ու աշխատելու ցանկությունը կրկին պարուրեն մեզ։
Աշխատանքն ու աշխատասիրությունը մշտապես եղել են հայ ժողովրդի անբաժանելի հաջողությունների , պրպտուն և ստեղծագործ մտքի արգասիքը։
Մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ երջանկություն։
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի շնորհավորական ուղերձը` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ