Անաստասիա Զավորոտնյուկը կմնա պարալիզացված՝ ուռուցքի պատճառով
Անաստասիա Զավորոտնյուկը, արդեն երեք ամիս բուժման մեջ է եւ նրա երկրպագուները ակնդետ հետեւում են, իրենց կուռքի մասին նոր լուրեր ստանալու համար։ Արտիստուհու ընտանքը հաստատել է, որ երգչուհին պայքարում է գլխուղեղի ուռուցքի դեմ։ Եվ այժմ հայտնի է դարձել, որ այդ ուռուցքն ամենայն հավանականությամբ կունենա լուրջ հետեւանքներ։ Ամենայն հավանականությամբ արտիստուհին կմնա պարալիզացված։Այս մասին հայտնում է Mash-ը։ Այժմ արտիստուհին տեղաշարժվում է միայն անվասայլակով։ Հարազատները հերթով խնամատարություն են իրականացնում նրա հանդեպ։ Միայն վերջերս են թույլատրել, որ նա հանդիպի մեկամյա դստեր հետ։