Այս օրերին, երբ մեր երկրի առաջ ծառացած են համազգային մարտահրավերներ, իշխանությունը չի դադարում գործել՝ միմիայն սեփական աթոռը պահելու նպատակով
Այս օրերին, երբ մեր երկրի առաջ ծառացած են համազգային մարտահրավերներ, իշխանությունը չի դադարում գործել՝ միմիայն սեփական աթոռը պահելու նպատակով։
Փոխանակ լծվելու անվտանգային իրական խնդիրների լուծմանը՝ իշխանավորները զբաղված են սեփական շահերը սպասարկելով, ժողովրդից ճշմարտությունը թաքցնելով, ճնշելով այլախոհությունը և փորձելով ձայնը կտրել բոլոր նրանց, ում համար ազգային շահը վեր է ամեն ինչից։
Այսօր էլ մենք ականատես եղանք մի վտանգավոր և ամոթալի երեւույթի. իրավապահ համակարգը, որը պիտի ծառայի օրինականության պահպանմանը և քաղաքացիների պաշտպանությանը, վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
֊ Քրեական գործեր՝ ընդդիմադիրների դեմ,
֊Կեղծ ու անհիմն մեղադրանքներ՝ ազատ խոսքի կրողներին լռեցնելու համար,
֊Եւ կրկին խուզարկություններ, ձերբակալություններ և դատական հետապնդումներ։
Սա այլևս օրենք չէ։ Սա՝ ընտրովի արդարադատություն է։ Սա՝ վախի համակարգ է, որտեղ օրվա հակազգային իշխանությունն օգտագործում է ոստիկանությանը, ԱԱԾ-ն ու դատախազությանը՝ սեփական աթոռները պահելու և մեր թշնամիների օրակարգը սպասարկելու համար։
Բայց ազգային արժանապատվություն ունեցողները չեն լռելու։
Նրանք խոսելու ու պայքարելու են հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, հանուն արդարության, հանուն Հայրենիքի, հանուն ազգային ապագայի, հանուն ավանդական ընտանիքի, հանուն արժանապատվության…..