Այս չինական ալկոհոլային խմիչքից հնարավոր է կոմայի մեջ ընկնել
Թերապեւտ Ելենա Մալիշեւան ռուսական «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում զգուշացրել է հայտնի ալկոհոլային խմիչքի մահացու վտանգի մասին։
Բժիշկն ասել է, որ օձի գինին կարող է լուրջ արյունահոսության հանգեցնել։
Թերապեւտը զգուշացրել է օձի գինի չխմել. «Մի շտապեք այն սեղանին դնել, քանի որ օձի գինուց կոագուլոպատիայի [վիճակ, որի դեպքում ծանր արյունահոսություն է տեղի ունենում] դեպքեր են եղել, և դրա մեջ թույն կա»,- նշել է Մալիշեւան։
Բժիշկը նկարագրել է մի դեպք, երբ տղամարդը մի կում օձի գինի է խմել և 3 ժամ անց կորցրել գիտակցությունը: «Նա հիվանդանոց է ընդունվել կոմայի մեջ»,- ընդգծել է մասնագետը։
Այս խմիչքն առաջինն ի հայտ է եկել Չինաստանում և տարածված է ասիական մի շարք երկրներում